Ժողովրդավարությունը, իհարկե, կարևոր արժեք է, բայց երբ ընտրում ես նրա և ազգային շահի միջև, պետք է ընտրել երկրորդը։
ՈՒստի իշխանափոխությունից հետո՝ անձամբ ես նոր իշխանություններից, ի թիվս այլ հարցերի, ակնկալելու եմ թափանցիկ և արդար դատավարություն ՔՊ կոչվող հանցագործ-դավաճանների խմբակի հանդեպ, ասել է՝ հայկական Նյուրնբերգ։
Դատավարությունից հետո պետք է տրվի նրանց կառավարման ժամանակաշրջանի հստակ քաղաքական և հասարակական գնահատականը, որը պետք է ամրագրվի ոչ միայն փորձագիտական եզրակացություններում, այլև պատմության դասագրքերում, որպեսզի հետագայում ոչ ոք չփորձի նրանց արդարացնել։
Այդ ընթացքում նիկոլը, աննան, սուրիկը, ալենը և մյուսները իրենց գործած բազմաթիվ մեղքերի համար պետք է կրեն իրենց արդար պատիժը՝ փտելով ՀՀ բանտերում։
Իսկ ՔՊ կոչվող խմբակի մնացորդները պետք է կատեգորիկ արգելվեն, նրանց հետ աֆիլացված մարդիկ այլևս երբեք բարձրագույն պետական պաշտոնների չհավակնեն։
Սա ես կկոչեմ նոր իշխանությունների կողմից ազգային շահի սպասարկում։
Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ